11.03.2025
Փոխել դատավարության ընթացքը
prev Նախորդ նորություն

ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթը երեկ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել: Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր:


Оրաթերթը տեղեկացավ, որ


* Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի,
* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գեւորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել:


Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել:
Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է»:


«Հրապարակը» գրում է․


Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։


Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ:


Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցություններում եւ դաշինքներում ընդգրկված ցուցակների անձանց մասով կոմպրոմատների «փունջ» է պատրաստվում:


Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգը ՔՊ-ի «սրտի» թեկնածու Սարիկ Մինասյանի ոչ հարազատ եղբոր միջոցով կիրագործվի, որը մարզում հայտնի` Շիրակի ԱԱԾ վարչության պետ Կամո Ներսիսյանն է:


Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է Գյումրիում իշխանությունը «վերցնել»՝ անգամ ցուցարարներից մարդ «գողանալով»:


«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց այս հարցի վերաբերյալ զրուցել Սարիկ Մինասյանի հետ, սակայն որեւէ ձեւով նա չարձագանքեց մեր զանգերին»:


 

Թբիլիսի vs Երևան. Ինչու՞ Վրաստանը գրավում է կապիտալ, իսկ Հայաստանը՝ կորցնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը