6.09.2025
Դավիթ Մանուկյանի մարտական ուղին և վճռականությունը՝ կեղծ դատավարության ֆոնին
prev Նախորդ նորություն

Հրապարակային քայլերի բացակայությունը վտանգում է գերիների ճակատագիրը

ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են:


Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու:


Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:


Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:


Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար:


Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան


 

Նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներ՝ տարածաշրջանային շահերի սրմամբ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը