11.09.2026
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ փետրվարի 25-ին Երևանում ընթանում է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:


Կուզենայի ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100,000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը: Այս մասին նիստին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,- նշեց նա:

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ