11.09.2026
Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և գահաժառանգին

Լուսանկարը՝ primeminister.am
Լուսանկարը՝ primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:


Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.


« Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ:


Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները և պատրաստակամ է ընդլայնելու Հայաստան-Քուվեյթ օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և բարօրություն»:


Քուվեյթի Պետության գահաժառանգին ուղղված ուղերձում ասված է.


« Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների առթիվ:


Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական կապերի ու փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկուստեք պատրաստակամությունը։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և մոտ ապագայում նոր թափ հաղորդել Հայաստան-Քուվեյթ բարեկամական հարաբերություններին:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։


 

Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ