11.09.2026
«New Routes, New Markets» համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է Made by Armenians 2025 ցուցահանդեսին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։


Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․ «Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։ Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։


Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչև փետրվարի 22-ը։

ՀՀ ԶՈւ կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել ձմեռային անվադողերով. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ