11.09.2026
ՔՊ-ն սկսում է դրամահավաք Գյումրու ընտրությունների քարոզարշավները ֆինանսավորելու
prev Նախորդ նորություն

«New Routes, New Markets» համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 19-20-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք: Ընդգծվել է, որ նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու քաղաքական երկխոսութունը և հասնելու տարածաշրջանում համապարփակ ու կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և անդին:

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Պապոյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ