19.04.2025
Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»
prev Նախորդ նորություն

Բաքուն «դատավարություններն» օգտագործում է որպես մահաբեր զենք ՀՀ դեմ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:


Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:


Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:


Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը` ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք` Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անհանգստացնող կերպով աճում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար