ՏԿԵ փոխնախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
Լուսանկարը՝ mtad.am
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմաոլորտ կառավարման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել գործընկերների հետ համատեղ մշակվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը, ինչպես նաև «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրին, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքները։
Ռոբերտա Բատտիստան ընդգծել է Հայաստանի իշխանությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը վերոնշյալ ծրագրերի ու միջոցառումների իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ համայնքներում եվրոպական մի շարք երկրների հաջողված փորձի և գիտելիքների ներդրմանը վերաբերող հարցեր։