22.02.2025
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանը վերածում է ագրեսորի

Լուսանկարը՝ yerevan.today
Լուսանկարը՝ yerevan.today

Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բավարարումը այս անգամ Սահմանադրություն փոխելու միջոցով:


Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփական քաղաքական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար, և ով իշխանության մնալու համար այլևս ապավինում է իր համար ադրբեջանական ողորմածությանը։


Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ ագրեսոր ժողովուրդ:


Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ։


ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան