20.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Դոմինիկանայի երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից:

Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։

Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։

Ինչպես պաշտպանվել

Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։

Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել  aswa.am կայքի միջոցով։

Ձյուն, բուք. օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար