Քննարկվել են Հայաստանի և Դոմինիկանայի երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դոմինիկանայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման հեռանկարները: