12.02.2025
ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը
prev Նախորդ նորություն

Ուրսուլա Ֆոն դեր Լայեն, Միխոլ Մարտին, Լուիզ Մուշիկիվաբո. Փաշինյանը նրանց հետ զրուցել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:


Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ:


Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:


Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:


Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ:


Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ:

Օկուպացված Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանին ներողություն խնդրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»