1.06.2025
Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին
prev Նախորդ նորություն

ԵՄ առաքելությունը Հայաստանում քննարկում է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը

Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:


Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։


Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հացերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։


Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների մասին՝ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ԵՄ հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել: Նա այդ համատեքստում մասնավորապես անդրադարձել է միգրացիայի և քաղաքացիության և ոստիկանության ոլորտներին։


ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։


 

Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով