Միջազգային իրավունքը տոտալ ճգնաժամի մեջ է. ուժի գործոնը դարձել է դոմինանտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին ներկայացրել է մի առաջարկ, ըստ որի՝ տեղահանված պաղեստինցիները կհեռանան Գազայի հատվածից, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին վերցնել առափնյա տարածքի վերահսկողությունը և այն տնտեսական առումով զարգացնել՝ դարձնելով «զարմանալի» վայր, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ կարող են խաղաղ ապրել։ Թրամփը նշել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ երկրներում։
Սա պաղեստինցիների էթնիկ զտումը, Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը խրախուսելու բացահայտ դրսևորում է:
Ամերիկյան էլիտան՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, երբեք այսքան ցինիկ չի գտնվել իր հրապարակային հայտարարություններում, վարքագծի մեջ:
Ու մեր կողքին դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ ինչ-որ հումանիտար շարժառիթներով Արևմուտքը մեզ պաշտպանելու է Ադրբեջանից, որի նախագահը նույն ցանկություններն ունի հայերիս մասով, ինչը Թրամփը բարձրաձայնում է խեղճ պաղեստինցիների գաղթական ապագայի մասին:
Միջազգային իրավունքը տոտալ ճգնաժամի մեջ է. ուժի գործոնը դարձել է դոմինանտ:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց