4.02.2025
Հայաստանը կատարելագործում է անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը
prev Նախորդ նորություն

Անհամբերությամբ սպասում եմ համագործակցության ամրապնդմանը. Պապիկյանը՝ Ֆրանկեն Թեոյին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին՝ Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։


Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։


«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ 


Քանի որ Հայաստանը և Բելգիան սկսում են ավելի սերտ համագործակցության ուղի, անհամբերությամբ սպասում եմ մեր երկկողմ կապերի ամրապնդմանը պաշտպանական ոլորտում»,- գրել է Սուրեն Պապիկյանը:  


 

Լուսանկարը՝ mfa.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից