30.01.2025
Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը ՀՀ և ԱՀ միջև երկուստեք նպատակահարմար կլինի․ Բոճորիշվիլի
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ղազախստանը կպարզեցնեն ավտոմոբիլային բեռնափոխադրումները

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի փոփոխություններին: Որոշումն ընդունվել է հունվարի 30-ի նիստում:


Փոփոխությունները միտված են կարգավորելու երկու երկրների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև հարկային և այլ արտոնությունների տրամադրման գործընթացը: Կառավարության գնահատմամբ, այս փոփոխությունները կդյուրացնեն երկու երկրների միջև բեռնափոխադրումների գործընթացը և կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանային փոխադրումներում:


Փաստաթուղթը կներկայացվի Սահմանադրական դատարանի քննարկմանը, այնուհետև՝ Ազգային ժողովի վավերացմանը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը սկսվում են Ջերմուկում փետրվարի 1-ին. 1300 մասնակից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների