Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը ՀՀ և ԱՀ միջև երկուստեք նպատակահարմար կլինի․ Բոճորիշվիլի
Մենք քննարկել ենք տարածաշրջանում ընթացող գործընթացները: Խաղաղության ու կայունության կարևոության մասին ևս խոսել ենք: Վրաստանը շարունակաբար նվիրված, կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի տարածաշրջանում, և պատրաստակամ ենք անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու այս նպատակին: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Մենք պատրաստ ենք անելու մեր լավագույնը վստահ լինելու համար, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է: Թույլ տվեք կրկնել դա մեկ անգամ ևս. հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար: Մեր տարածաշրջանի ներուժը, պոտենցիալն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա: Այսպիսով՝ մենք պատրաստ ենք համագործակցել մեր երկու հարևանների հետ:
Երբ մենք խոսում ենք խաղաղության մարտահրավերների, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, մենք պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, որը բռնակցել է, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս՝ այդ իրավիճակով պայմանավորված, լինեն հումանիտար, տնտեսական խնդիրներ և սոցիալական ծանր պայմաններ, շարունակաբար մնում են ծանր խնդիր Վրաստանի համար:
Վրաստանը և Հայաստանը հաստատապես աջակցում են, հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և շարունակաբար այդպես կանեն ապագայում, դա լինի երկկո՞ղմ, թե՞ բազմակողմ հարթակներում»,- ասաց նա: