30.01.2025
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի առևտրային միտումները. ԵԱՏՄ-ի հետ աճում է, ԵՄ-ի հետ՝ նվազում

Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ աճում են, մինչդեռ Երևանի առևտուրը Եվրոպական միության (ԵՄ) հետ նվազում է։ Այս իրավիճակը արտացոլում է տնտեսության իրական վիճակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։


«Հայաստանի հետ տնտեսական ոլորտում իրավիճակը շատ լավ է։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը ակտիվ դեր է խաղում և իրեն կառուցողական է դրսևորում։ Ինչպես ես բազմիցս նշել եմ, Եվրասիական [տնտեսական] միությունում Հայաստանը հիմնական շահառուներից է», – ընդգծել է նա։ – «Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ծավալը նախորդ տարի կազմել է 12 միլիարդ դոլար, ինչը բազմակի գերազանցում է Հայաստանի և Եվրամիության միջև առևտրի ծավալը»։


«Միևնույն ժամանակ, Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ աճում է, իսկ Եվրամիության հետ՝ նվազում, ինչը տնտեսության իրական վիճակի ամենավառ արտացոլումն է», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։


 

Ամեն ինչ անում են, որ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կայանա․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների