30.01.2025
Ֆրանսիան 24 տարի առաջ այս օրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. դեսպան
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս վճարել 150 դրամ Telcell-ով, եթե այն 50 դրամանոց չի ընդունում

Հասարակությունը շարունակում է քննարկել երևանյան իշխանությունների հետքայլը՝ քաղաքային տրանսպորտի մեկ ուղևորության համար նախատեսված 300 դրամի փոխարեն 150 դրամ սահմանելը:


Հիշեցնենք, նախօրեին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ որոշվել է 300 դրամի փոխարեն սահմանել 150 դրամ մեկ ուղևորության համար:


Այս հայտարարությունից հետո նոր հարց ի հայտ եկավ, որը ոչ պակաս կարևոր է՝ ինչպե՞ս վճարել 150 դրամ Tel Cell-ով, եթե այն 50 դրամանոց չի ընդունում: Հարցին անդրադարձել է Երևանի ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը.


"Հարգելի քաղաքացիներ,

Եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է 300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներին հիշեցրեք հետևյալը.
Նախ, եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվող մարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապա մյուսները՝ հատկապես երիտասարդները, նույնպես կարող են։

Բացի այդ, սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաև հետևյալ ձևերով՝
1. Telcell Wallet-ով

2. 10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինի տերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում

3. Բանկային քարտերով
Իսկ ամենակարևորը. Եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամ փետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։

Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսների համար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։

Բացի այդ, վիճակագրությունը (տես մեկնաբանությունների բաժնում) ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում է ոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորության միջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։

Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։

Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։

Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։
Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000ը 8800, 24.000-ը 23.600 իսկ 90.000-ը 88.000 դրամ":

ՀՀ են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների