30.01.2025
Կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան 24 տարի առաջ այս օրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։


«24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է դեսպանը։


Հիշեցնենք, վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտը ալեկոծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից: Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, թե "դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ".


"Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք", - հայտարարել է Փաշինյանը։


 

Ինչպե՞ս վճարել 150 դրամ Telcell-ով, եթե այն 50 դրամանոց չի ընդունում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների