30.01.2025
Երևանի քաղաքապետի հետքայլը. 300 դրամի փոխարեն 150 դրամ, բայց բոյկոտը կկայանա
prev Նախորդ նորություն

ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու «GLOBSEC»-ի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «GLOBSEC»-ի նախագահ Ռոբերտ Վասի հետ:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական և վերլուծական ոլորտներում:


Հատուկ անդրադարձ է կատարվել նախորդ տարի Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, վերջինիս շրջանակներում հետագա փոխգործակցության հնարավորություններին և ձևաչափերին:

Վլադիմիր Վարդանյանի նոր պաշտոնը ԵԽԽՎ-ում
Հաջորդ նորություն next