17.01.2025
Այսօր Բաքվում սկսվում է արցախյան ղեկավարների դեմ շինծnւ գործերով դատավարnւթյունը
prev Նախորդ նորություն

Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։


«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Ֆուտբոլիստը։


Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ժողովրդին, հայտարարել է, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել․ «Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ։


Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը»։


Հիշեցնենք, որ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին Բաքվի դատարանում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը:

Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց թունելը փակ է լինելու հունվարի 18-ին
Հաջորդ նորություն next