«Շիրակի չոր նավահանգիստը» կարող է դառնալ տարածաշրջանային խոշոր հանգույց. նախարար
Լուսանկարը` Սպուտնիկի
«Շիրակի չոր նավահանգիստը» կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր տրանսպորտային հանգույցի՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման պարագայում։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով, արդեն իրականացվել է «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ «‹Խաղաղության խաչմերուկ› ծրագրի գործարկման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը լիովին իրագործելի է», - ընդգծել է Պապոյանը։
Նախարարը հատկապես նշել է, որ «Խաղաղության խաչմերուկը» պարզապես գաղափարախոսություն չէ, այլ կոնկրետ գործողությունների ծրագիր։ Առաջին հերթին այն նախատեսում է Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում, ինչպես նաև երկաթուղային ցանցի զարգացում։ «Մենք ունենք տեխնիկատնտեսական հետազոտություն, որը սահմանում է անհրաժեշտ կոնկրետ գործողությունները», - ավելացրել է նա։
Տնտեսական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ, անհրաժեշտ պայմանների պահպանման դեպքում բոլոր դրված խնդիրները իրագործելի են։