25.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է. Սարգսյանը ցանկանում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
prev Նախորդ նորություն

Սոցիոլոգ. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վիճարկելու են առաջնությունը

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պայքարը գնալու է երկու մակարդակի վրա. վերին մակարդակում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են վիճարկելու առաջնությունը, թե ով կունենա առավելություն ԱԺ-ում: Իսկ երկրորդ մակարդակում հնաբնակներն են, ովքեր կփորձեն նախկին դիրքերը պաշտպանել՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ձևափոխված ՕԵԿ-ը, և մյուս խմբերը, որոնք նոր-նոր են նվաճելու իրենց դիրքերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Բանախոսը նշեց, որ ՀՀԿ-ն փորձելու է պաշտպանել իր դիրքը, իսկ ԲՀԿ-ն պետք է իր կուսակցությունից փախուստի ենթարկվածներին վերադարձնի, որպեսզի նրանց միջոցով ԲՀԿ-ի ձայնը հասանելի դարձնի համայնքներում:

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան դաշինքին անհրաժեշտ է 7%, որը լուրջ թիվ է, բայց, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը կազմում է 8%: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում երկրորդ դեմքը Հրանտ Բագրատյանն է` խարիզմատիկ ճանաչված գործիչ»,- թվարկեց նա` նշելով, որ Հայաստանի հանրության 36%-ը հետաքրքրված չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններով, 43%-ը հստակ որոշում ունի, թե ում կտան իր ձայնը, իսկ 24%-ը դեռ որոշում չի կայացրել: