Հայաստանը միանում է արհեստական բանականության կարգավորման միջազգային կոնվենցիային
Լուսանկարը ստեղծել է Chat JPT-ին
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը։ Այս քայլը միտված է երկրում արհեստական բանականության արագ զարգացող տեխնոլոգիաների կարգավորման իրավական հիմք ստեղծելուն։
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի խոսքով, թեև արհեստական բանականությունն աննախադեպ զարգացում է ապրում և արդեն լայնորեն կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, պատշաճ իրավական կարգավորման և վերահսկողության բացակայությունը կարող է սպառնալ մարդու իրավունքներին, ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը։
Կոնվենցիան նախատեսում է կարևոր պաշտպանիչ միջոցներ՝ թվային գործընթացներում կենսաչափական տվյալների օգտագործման ժամանակ ռասայական, կրոնական և գենդերային խտրականության արգելք, արհեստական բանականության համակարգերի կողմից անձնական տվյալների օգտագործման կարգավորում և մանիպուլյացիաների կանխարգելում։ Այս դրույթները խախտելու համար նախատեսված են համապատասխան տուգանքներ։
Կոնվենցիային արդեն միացել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Եվրոպական Միությունը, Իսրայելը, Վրաստանը և այլ երկրներ։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրեն ևս հինգ պետություն, ներառյալ Եվրոպայի խորհրդի երեք անդամների կողմից վավերացումը։