12.12.2024
2024-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջի
prev Նախորդ նորություն

ՆԳՆ-ն շրջիկ ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզում։


Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-17:00-ը, Վարդենիսի համայնքապետարանում,

դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-15:00-ը, Ճամբարակի համայնքապետարանում։