4.12.2024
Մենք կերաշխավորենք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ո՞րն է 18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում է տարածել.


"18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու":


Հիշեցնենք, այսօր առավոտյան մի շարք վարորդներ գործադուլ են հայտարարել, ավտոբուսները գիծ դուրս չեն եկել, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ ժամանակին չեն կարողացել հասնել աշխատավայր կամ ստիպված էին օգտվել տաքսի ծառայությունից, որոնք էլ, իրենց հերթին կտրուկ թանկացրել էին ծառայության գները: