18.01.2025
Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու - Ավինյան
prev Նախորդ նորություն

18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:

Մենք կերաշխավորենք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում. Փաշինյան
Հաջորդ նորություն next