20.04.2025
ԱՆ. 2024-ին Հայաստանում կարմրուկի 561 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Կոլումբիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային:


Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում: Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել քայլեր ձեռնարկելու երկկողմ կապերին նոր տեմպ հաղորդելու գործում:


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի:

Երևանի ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել բանկային քարտերով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար