3.12.2024
Ընդդիմադիրների մի մասի օրակարգը ապագա տորթից իրենց կտորը ստանալն է, մյուսինը՝ տորթ թխելը
prev Նախորդ նորություն

COP29-ը վերջացավ. առաջիկայում Բաքուն օրակարգ կբերի ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը

COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ, իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ (իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար)...

Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծրացնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը...


Քաղաքագետ Արմեն Պետրոսյան