18.11.2024
Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության. Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը "գլխատել է" կառավարությունը. ովքե՞ր են պաշտոնանկ արվել

Երեկ երեկոյան լրատվական դաշտը, հղում անելով սեփական աղբյուրներին գրեց, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից մի շարք պաշտոնյաների հեռացրել է զբաղեցրած պաշտոններից:


Մասնավորապես, շրջանառվում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունները:


Շրջանառվում էր նաև ՊՆ Սուրեն Պապիկյանի անունը, սակայն, կարծես, այս լուրը հերքվեց: Մնացած պաշտոնյաների մասով դեռևս պաշտոնական հաստատում չկա:


 


 


 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել
Հաջորդ նորություն next