22.11.2024
Արման Թաթոյանը ներկայացրել է զեկույց ՀՀ-ում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը

Հայաստանը միշտ հայտնի է եղել իր մշակութային հարուստ ժառանգությամբ, որը ներառում է պարի, երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ոլորտները: Այս ժառանգությունը շարունակում են նաև մեր օրերի տաղանդավոր արվեստագետները, ովքեր իրենց եզակի ոճով և մասնագիտական նվաճումներով բարձրացնում են Հայաստանի անունը միջազգային բեմերում: Նրանցից մեկն է Աննա Քալաշյանը՝ պարարվեստի տաղանդավոր արտիստը, ով մեծ հետաքրքրություն է առաջացնում պարարվոատի աշխարհում իր եզակի զգացական մոտեցմամբ ու նորարարական մոտեցումներով։


Վերջին տարիներին Աննա Քալաշյանը համագործակցել է մի շարք ճանաչված արվեստագետների և ռեժիսորների հետ, որոնց շարքում առանձնանում է Ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին: Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը, որում Աննան  Հայաստանից ընտրված միակ պարուհին է, որտեղ իր մասնակցությամբ փորձեց կենդանացնել Երվանդ Քոչարի արվեստի ներաշխարհը՝ պարի, վիդեո-պրոյեկցիայի և կենդանի երաժշտության համադրությամբ ֆրանսիացի ևս 2 արտիստների հետ:


Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է ոչ միայն Աննայի, այլև հայ հանդիսատեսի համար՝ մոտիկից ծանոթանալու հայկական գեղարվեստի նուրբ շերտերին: Աննան, մասնակցելով նման միջազգային բեմադրություններին, ի ցույց է դնում ինչպես իր բարձր արվեստագիտական վարպետությունը, այնպես էլ հայկական մշակույթի հարուստ ավանդույթները՝ դրանք համադրելով ժամանակակից պարային լեզվի հետ:


Նրա մասնակցությամբ նման նախագծերը նպաստում են հայ արվեստի ճանաչմանը արտասահմանում, իսկ հայկական բեմերում դրանք արժեքավոր օրինակ են, թե ինչպես կարելի է արվեստի տարբեր տեսակները համատեղելով ստեղծել նորարարական և հուզիչ ստեղծագործություններ: