4.12.2024
Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը ներկայացրել է զեկույց ՀՀ-ում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։


"Ժողովին ներկայացրել եմ զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:


Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն":