22.11.2024
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը՝ հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան
prev Նախորդ նորություն

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: 


Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: 


Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները: