Կառավարությունը հատուկ արտոնություններ է սահմանել օդանավակայանների գործարարների համար
Հայաստանի կառավարությունը վերանայել է օդանավակայաններում գործող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը՝ ներդնելով նոր արտոնյալ պայմաններ:
Հոկտեմբերի 31-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել 2002 թվականի հունիսի 29-ի №867 որոշման մեջ: Փոփոխությունները վերաբերում են դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների արտադրության ու սպասարկման լիցենզավորման ընթացակարգերին:
Որոշման առանցքային բաղադրիչը դարձել է օդանավակայաններում առևտրային շահագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար հատուկ բացառությունների սահմանումը: Այս քայլը միտված է երկրի օդանավակայաններում գործարար միջավայրի բարելավմանը: