18.04.2025
Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակվել
prev Նախորդ նորություն

«EUROPEUM» ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է «EUROPEUM» եվրոպական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Ժիգա Վակտորի եւ նույն ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Օսկար Ռոջիներ-Հոֆմայստերի հետ:


Մերի Գալստյանը, գնահատելով չեխական անվանի վերլուծական կենտրոնի գործունեությունը, համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան:


Ժիգա Վակտորը տեղեկացրել է, որ Հայաստանում են` տեղում ծանոթանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացին:


Ներկայացնելով մանրամասներ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման վերաբերյալ` հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը` առաջ մղելու քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:


Մերի Գալստյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղհասարակության դերակատարումը մեր երկրում:


Մի շարք ոլորտներում տեխնիկական, փորձագիտական կարողությունների զարգացման վերաբերյալ գաղափարներ են հնչել:


Եվրոպական քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով Հայաստանի կառավարության հետ նախատեսվում է փորձի փոխանակման որոշ ծրագրեր իրականացնել:

Կառավարությունը հատուկ արտոնություններ է սահմանել օդանավակայանների գործարարների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար