7.12.2024
Փաշինյանը կոչ է արել վերանայել հայկական ալկոհոլային խմիչքների անվանումները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 2,6 միլիարդ դրամ կհատկացնի նոր դպրոցների կառուցման համար

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան 2,6 միլիարդ դրամ հատկացնել երկրի տարբեր մարզերում 11 դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ի նիստում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակներում։


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, 300 նախատեսված դպրոցներից 223-ում աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ 35-ում շինարարությունն ամբողջությամբ ավարտված է։ Նոր կրթահամալիրներ կստեղծվեն Վայոց ձորի մարզի Գետափ և Արևաբույր համայնքներում և Արմավիրի մարզի Վարդանաշենում։


Դպրոցներ կկառուցվեն Նոյեմբերյանում, Աղավնավանքում, Լեռնանիստում, Տաշիրում, Գեղակերտում, Վաղարշապատում և Վեդիում։


Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում է 183 դպրոցի, հիմնանորոգման աշխատանքները՝ 17 և նորոգման աշխատանքները՝ 23 դպրոցի: 223 դպրոցներն, ըստ աշակերտական հզորության, 72 հազար է, իսկ 300 դպրոցի դեպքում կլինի 100 հազարից ավելի: