28.10.2024
Հաջորդ տարի ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ, սակայն ձգտում ենք 7 տոկոս աճի. նախարար
prev Նախորդ նորություն

Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, տեղեկությունը հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակը:


Քիչ անց հայտարարություն կտարածվի: Ավագանու անդամների մանդատները վայր դնելու լուրը դեռ չի հաստատվել:   


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին մամուլը գրում էր, որ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։  


ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։ Մյուս որդին՝ Միսակը,դ եռ անցած դեկտեմբերին հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդամենը երեք ամիս պաշտոնավարելուց հետո:


Անցած շաբաթ ԱԺ-ում Գյումրիում առաջիկայում արտահերթ ընտրություններ անկցացնելու հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժպիտով շրջանցեց: