22.11.2024
Ադրբեջանի բռնապետը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականություն.
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Պեզեշկիանը հանդիպում են ունեցել Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել և զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ: Այս մասին հայտնում է ԻՐՆԱ-ն ։


Հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր էր համարել իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին:


"Մեզ համար կարևոր է քննարկումների տարբեր հարթակներում ներկայությունը, Հայաստանի դիրքորոշման ներկայացումը։ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը վերաբերում է գլոբալ Հարավի հարցերին, և դա ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին, ինչը կարևոր հնարավորություն է մեզ համար՝ ներկայացնելու "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը", - ասել է Փաշինյանը ։


Հիշեցնենք, որ Փաշինյանը Կազան է ժամանել այսօր։ Նա կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին։