22.04.2025
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի վերաբերյալ քրգործը Հակակոռուպցիոն դատարանում է
prev Նախորդ նորություն

Ինչու՞ չեք հրաժարվում էդ մանդատներից. օրվա հարցը Էդմոն Մարուքյանից

Ինչու՞ չեք հրաժարվում էդ մանդատներից. նման հարցադրում ֆեյսբուքյան իր էջում արել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


"Վայր դրեք մանդատները, թե չէ համ փող ստանաք, համ գործի չգնաք, ո՞նց էլի",- գրել է նա:


Նշենք, որ ընդդիմության հասցեին սա միակ քննադատությունը չի, որ հնչում է այսօր: ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ "Հայաստանն" ու "Պատիվ ունեմ"-ը բոյկոտեցին ԱԺ նիստը, որի օրակարգում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին հարցն է:


 


 

Իշխանությունը դեռ որոշում չի կայացրել Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան