13.02.2026
Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մի՛ արեք. Բագրատ Սրբազանի կոչը ՔՊ-ին
prev Նախորդ նորություն

’’Պատիվ ունեմ" խմբակցությունը բոյկոտում է կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ու քվեարկությանը։ Այդ մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


Նա նշեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով դրանք անց են կացնում Հայաստանի կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ–ն իր որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանություն է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջացել, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում:


Խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։


 

Sevak-ը, Xcho-ն եւ GUF-ը Երեւանում հանդես կգան ինքնատիպ շոու-համերգով
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը