24.11.2024
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ
prev Նախորդ նորություն

Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մի՛ արեք. Բագրատ Սրբազանի կոչը ՔՊ-ին

Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունից առանց որևէ հիմքի հանձնվել են տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանից։ Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:


"Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ",- հայտարարեց նա։


Նա նշեց, որ բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում. "Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։ Նախ Սահմանադրական դատարանի դատավորներ, հետո Ազգային ժողովի խմբակցություն, այնուհետև անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին",- շեշտեց Բագրատ Սրբազանը։


Նա կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին աչքները բացել, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել, և արձանագրել, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում այս կանոնակարգի վավերացմամբ.


"Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից։ Մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվեք"։


Կրկնեց՝ այս չարիքը պետք է հեռացնենք ու մաքրենք մեր կյանքից, եթե ուզում ենք ապրել բարիքի և հաղթանակի մեջ: Սրբազանը նաև վստահ է, որ մարդիկ պատրաստ են իրագործել այն պայքարը, որը բոլորին համախմբել է՝ երբ գա ժամանակը:


Ապա հավելեց՝ "մեր միակ ու բացարձակ նպատակը պատիվ ու հայրենիքն ունենալն է":