11.04.2026
Փարիզում ներկայացվել է «Դեպի Հայաստան» գիրքը
prev Նախորդ նորություն

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը. "Հայաքվե"

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել "Հայաքվե" նախաձեռնությունը:

"ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկելու որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ինքնորոշման փաստը ժխտող որևէ միջազգային պայմանագիր ստորագրելը հակասում է ՀՀ սահմանադրության նախաբանին և Հայաստանի Անկախության հռչակագրին։

ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

ՀՀ Ազգային Ժողովի ցանկացած պատգամավորի հակասահմանադրական գործողություն ենթակա է պատասխանատվության",- ասված է հայտարարության մեջ։


 

Երևանի հերթական դեմարշը. ՔՊ-ականը կմասնակցի «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին