23.11.2024
ԲՏԱ նախարարն Ազգային ժողովում քննարկել է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցեր
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները և Արցախի հարցը

© Sputnik / Արամ Ներսեսյան
© Sputnik / Արամ Ներսեսյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի վերջերս Մոսկվա կատարած այցը։ Նրա խոսքերով՝ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։


Տոնոյանը ընդգծել է, որ Ծառուկյանը միշտ հանդես է եկել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին։ Այցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ բարդ և ցավոտ թեմաներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգության և անցյալի կարևորությանը։


Այցի շրջանակներում քննարկվել են նաև համատեղ մշակութային և գիտակրթական միջոցառումների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր մարդասիրական նախագծեր։ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ոլորտում բոլոր հետաքրքիր գաղափարներին և նախագծերին։


Առանձին անդրադարձ է կատարվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը, որը տեղի կունենա հաջորդ տարի։ Ծառուկյանը կարևորել է հայ ժողովրդի ակտիվ մասնակցությունը այս նշանակալի տարեթվին նվիրված միջոցառումներին։


Մոսկվայում հանդիպումների ընթացքում Ծառուկյանը, ինչպես նշում է վերջինիս մամուլի խոսնակը, բարձրացրել է նաև արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի հարցը։


Մամուլի խոսնակը նշել է, որ առաջիկայում Ծառուկյանի գրաֆիկում նախատեսված են աշխատանքային այցեր նաև այլ երկրներ, որոնց մասին կտրվի համապատասխան տեղեկատվություն։