17.10.2024
Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը:

Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում:


Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Ավետ Պողոսյանը խոսել է կառույցի մասին՝ նշելով, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է: Նա կարեւորել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը, նշել, որ օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից: Նա նշել է, որ ինքը սկզբունքային է խոսքի ազատության հարցում եւ որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Վստահ եմ, որ իմ աշխատանքի արդյունքում խոսքի ազատությունն ավելի լավ վիճակում կլինի»,- ընդգծել է թեկնածուն: Ավետ Պողոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Ավետ Պողոսյանի թեկնածությունը:


 

Դաբաղ հիվանդության վերահսկում. ԱԺ-ն կվավերացնի կանոնադրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
17.10.2024
ՀՀ-ն կփոխհատուցի 2020թ. ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված վնասը