21.04.2025
Պաշտպաններն ակնկալում են, որ Վազգեն Մանուկյանը կարդարացվի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ցանկանում էր ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Միլլեր

ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի անցկացման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։


Նրա խոսքով, ԱՄՆ-ն դեռ ամիսներ առաջ ցանկանում էր խաղաղության պայմանագրի կնքում երկու երկրների միջև:


«Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ և պնդում էինք, որ խաղաղության պայմանագիր կնքվի, հույս ունեինք դա հասցնել վերջնագծին։ Սակայն, դա պետք է որոշեն կողմերը, ոչ թե ԱՄՆ-ն», - ասել է Միլլերը։


 


 


 

Քաղաքապետարանը հորդորում է մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան