23.11.2024
Դեմոկրատական կուսակցությունը լքեց դեռևս չկազմավորված Օհանյան դաշինքը
prev Նախորդ նորություն

"Ես եղել եմ Ղարաբաղում". Կոմանդոսը մերժել է Բելառուս այցելելու հրավերը

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Թադեւոսյանը (Կոմանդոսը) մերժել է Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու հրավերը:

Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Դիրմանին այսօր հղած պատասխան նամակում Արկադի Թադեւոսյանը նշել է. «Հարգելի Իվան Վասիլեւիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին կազմավորմանը նվիրված միջոցառմանը»։

Միջոցառումը նախատեսված է փետրվարի 28-ին եւ բոլոր ծախսերը բելառուսական կողմը վեցրել է իր վրա:

Այս կերպ Թադեւոսյանը իր բողոքն է արտահայտել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկում ձերբակալելու եւ նրան Ադրբեջանին արտահանձնելու առնչությամ, նշում են հայկական ԶԼՄ-ները: