23.11.2024
«Հայկական տնտեսական հրաշքի» սպասումներով
prev Նախորդ նորություն

Դեմոկրատական կուսակցությունը լքեց դեռևս չկազմավորված Օհանյան դաշինքը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը լքում է Օսկանյան-Օհանյան ձևավորվող դաշինքը, ընդ որում լուրջ կասկածներ ունենալով, թե այդ դաշինքը ի վերջո կկայանա: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:

Վերջինս վերապահումով հաջողություն մաղթեց դաշինքին՝ նշելով՝ «եթե, իհարկե, դաշինք կլինի»: Ի դեպ, Սարգսյանի որոշումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ և ընդունվել վերջինիս կողմից:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա Աարամ Սարգսյանը նշեց հետևյալը.

«Եթե կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքվում ու քննարկում են, ապա դա պետք է լինի խորհուրդ, եթե դա խորհուրդ է, ապա դա պետք է որոշումներ կայացնող խորհուրդ լինի՝ հետևաբար՝ պետք է քննարկի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված հիմնական ծրագիրը: Մինչդեռ նման բան ոչ ոք մեզ հետ չի արել: Ավելին՝ դաշինքում կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա: Մի բան, որ հարիր չէ այսօրվա իրավիճակին»,- հայտարարեց նա:

Արամ Սարգսյանի խոսքով, երբ քննարկումները համագործակցության շուրջ Սեյրան Օհանյանի հետ նոր էին մեկնարկում, գաղափարներն ու սկզբունքները ընդունելի էին և հենց այդ պատճառով էլ իրենք որոշել էին մասնակցել։ Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ այդ ամենը, ցավոք, տարբերվեց։