24.11.2024
Կիրառական ռազմագիտության ծրագիր՝ ավագ դասարանի աշակերտների համար
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:


«Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»,- գրել է Կոստանյանը։


ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։

«Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր եմ ստանում լրագրողներից․ ստիպված եմ կարճ տեղեկատվություն հրապարակել հետևյալի մասին։


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։


Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։


Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։


Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,- գրել է Աբրահամյանը։