14.10.2024
ՀՆԱ-ի աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում երրորդն է
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում մեկ շնչի հաշվով ավանդների ցուցանիշով Հայաստանն առաջ է Ղազախստանից

2023 թվականի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների բանկերում ավանդների ընդհանուր գումարը կազմել է գրեթե 658 մլրդ դոլար՝ 2022 թվականի վերջի համեմատ աճելով 4,5%-ով, հաղորդում է nur.rz-ը:


Ռուսաստանը առաջատար է 598,6 մլրդ դոլարով, որին հաջորդում են Ղազախստանը (41,5 մլրդ), Բելառուսը (9,3 մլրդ), Հայաստանը (6,4 մլրդ) և Ղրղզստանը (1,8 մլրդ):


Հետաքրքիր է, որ մեկ շնչի հաշվով ավանդների ցուցանիշով Հայաստանը ($2150) առաջ է անցնում Ղազախստանից ($2000)՝ չնայած ավանդների ընդհանուր գումարի ավելի փոքր լինելուն: Ռուսաստանը առաջատար է $4100-ով մեկ շնչի հաշվով, Բելառուսում այս ցուցանիշը կազմում է $1000, իսկ Ղրղզստանում՝ $261,3:

Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզում կառուցվող «Նորավան» ենթակայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ